▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նուբար Աֆեյանի ընկերությունը կորոնավիրուսի պատվաստանյութ է ստեղծել, որն ուղարկվել է փորձարկման

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում գործող Moderna Therapeutics ընկերությունը 42 օրում COVID 19 կորանվիրուսի պատվաստանյութ է ստեղծել և ուղարկել փորձարկման: Այս մասին հաղորդում է Time-ը:

Առաջին նմուշներն ուղարկվել են ԱՄՆ Ալերգիայի ու վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտ: Պատվաստանյութի փորձարկումները մարդկանց վրա կարող են սկսվել ապրիլին:

Տեղեկացնենք, որ Moderna Therapeutics ընկերության համահիմնադիրը և գլխավոր տնօրենը հայազգի գործարար Նուբար Աֆեյանն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее