Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած Նունե Եսայանի համերգի համար պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 54 մլն դրամ:
Կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված է որոշման նախագիծ, որտեղ ասվում է.
«Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման ծախսերը փոխհատուցելու նպատակով «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2013 թվականին հատկացնել 54691.4 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով)»:
Նունե Եսայանի համերգի համար բյուջեից հատկացվել է 54,6 միլլիոն դրամ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet