Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացրել Ստամբուլի կենտրոնական թաղամասում աստիճաններից մեկը նույնասեռականների խորհրդանիշը համարվող գույներով ներկելը, ապա նաև մոխրագույնի փոխելը: Այս մասին գրում է «թուրքագիտական պորտալը»:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ստամբուլի Բեյօղլու շրջանի Ջիհանգիր շրջանում նույնասեռականները ծիածանի գույներով են ներկել աստիճանները, ինչը դժգոհությամբ է ընդունվել հասարակության մի հատվածի կողմից։
Ավելի ուշ 64-ամյա ստամբուլցի տղամարդը մոխրագույն ներկով ներկել է աստիճանները ու ծածկել վառ գույները։