▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նույնիսկ ամենավերջին նիկոլականը գիտի, որ նման դեպքում Ալիևը մեր էդ մալուխով կմտնի մեր Հ1-ի եթեր...

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Էս TeamTelecom ու AzerTelecom գործարքը և դրան հետևած իշխանական քարոզչական արշավը ևս մեկ անգամ ի ցույց է դնում, որ քաղաքական դաշտում շատ քչերն են հասկացել՝ ինչ է տեղի ունեցել հունիսի 7-ին:

Խնդիրն էդ մալուխը չի, ադրբեջանով եկող ցորենը չի, վառելիքը չի, այն փաստը չի, որ Ադրբեջանն ակնհայտ իր վերահսկողության տակ է վերցնում Հայաստանի բոլոր կենսական նշանակության ոլորտները: Սա անշուշտ տհաճ երևույթ է հանրության համար, բայց ցավոք սրտի դա չի, որ մարդկանց դրդել է վարչակազմին ինադ ընկնել: Իրական պատճառն այն է, որ թե վարչակազմը և թե իրենց ընդդիմադիր գործընկերները տարիներ շարունակ մարդկանց էշի տեղ են դնում:

Երբ որ դուք հելնում, ասում եք, որ, մեր մալուխներին ադրբեջանցիքին դոստուպ տալով, կախավածության մեջ եք գցում Նախիջևանը, մարդիկ զգում են, որ դուք իրանց էշի տեղ եք դնում: Որովհետև կախվածության մեջ դնելը նշանակում է գոնե տեսականորեն Նախիջևանի ինտերնետն անջատելու հնարավորություն: Մինչդեռ, նույնիսկ ամենավերջին նիկոլականը գիտի, որ նման դեպքում րոպեներ անց Ալիևը մեր էդ մալուխով կմտնի մեր Հ1-ի եթեր ու անձամբ էդ մալուխը կկոխի մեր լեգիտիմ ինքնիշխանի հետույքը:

Նենց որ էդ բոլոր հիմար թեզերն ընդամենը բերում են նրան, որ մարդիկ էլ ավելի են վիրավորվում այն փաստից, որ իրանց էշի տեղ են դնում...

***

Կարդացեք նաև՝ ՊԵԿ նախկին ղեկավար, «Միասնության թևեր»-ի անդամ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Տելեկոմ Արմենիա»-«Ազերտելեկոմ» համաձայնագիր․ տեխնիկակա՞ն լուր, թե՞ ավելի լայն ենթակառուցվածքային գործընթաց.
Հայկական «Տելեկոմ Արմենիա» և ադրբեջանական «Ազերտելեկոմ» ընկերությունների միջև ստորագրված ինտերնետային տարանցման համաձայնագիրը տարածաշրջանային թվային ենթակառուցվածքների, կապուղիների դիվերսիֆիկացման, փոխադարձ տարանցման, բայց նաև՝ ազգային անվտանգության, վերահսկելիության և հանրային վստահության հարցի մասին է։
Հաստատված փաստը
Հրապարակային տեղեկատվության համաձայն՝ կողմերը ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախատեսում է Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով ինտերնետային տրաֆիկի տարանցում և մատակարարում՝ կոմերցիոն հիմունքներով։
Հայկական կողմը շեշտում է, որ «Տելեկոմ Արմենիան» իր ենթակառուցվածքներով տարանցում է ապահովելու դեպի Ադրբեջան։ Ադրբեջանական կողմը, իր հերթին, նույն համաձայնագիրը ներկայացնում է որպես Հայաստանի միջազգային ինտերնետային կապի համար Ադրբեջանի տարածքով նոր ուղու ապահովում։
Այսինքն՝ փաստը նույնն է, բայց հանրային ներկայացման շեշտադրումները տարբեր են։
Շեշտադրումների տարբերությունը
Հայկական հաղորդակցությունում համաձայնագիրը ներկայացվում է որպես փոխադարձ տարանցման և Հայաստանի տարանցիկ ներուժի ընդլայնման հնարավորություն։
Ադրբեջանական հաղորդակցությունում այն առավելապես տեղավորվում է Ադրբեջանի՝ տարածաշրջանային թվային հաբ դառնալու ռազմավարության մեջ։
Սա մանրուք չէ։ Տարածաշրջանում ենթակառուցվածքները վաղուց այլևս միայն տնտեսական հարցեր չեն, այլ նաև ազդեցության, կախվածության, վերահսկողության և քաղաքական դիրքավորման գործիքներ են։
Հայաստանի հնարավոր շահը
Եթե գործընթացը ճիշտ կառավարվի, Հայաստանը կարող է շահել երեք ուղղությամբ․
- ստանալ արտաքին ինտերնետային կապուղիների լրացուցիչ դիվերսիֆիկացում,
- ուժեղացնել Հայաստանի՝ որպես տարանցիկ թվային ծառայություններ մատուցող երկրի դերը,
- ձևավորել պահուստային կապուղի՝ նվազեցնելով կախվածությունը սահմանափակ ուղղություններից։
Այս իմաստով գործարքն ինքնին չի կարելի գնահատել որպես բացասական միայն այն պատճառով, որ մյուս կողմը ադրբեջանական ընկերություն է։
Ադրբեջանի հնարավոր շահը
Միևնույն ժամանակ պետք է տեսնել նաև Ադրբեջանի շահը։
Ադրբեջանն այս համաձայնագրով կարող է ստանալ լրացուցիչ տարանցիկ ճկունություն, ամրապնդել Նախիջևանի և այլ ուղղությունների կապի հնարավորությունները, ինչպես նաև իր «թվային միջանցքի» և «տարածաշրջանային հաբի» ռազմավարությունը ներկայացնել ավելի ամրացած դիրքերից։
Այսինքն՝ սա միակողմանի շահի պատմություն չէ։ Սա մի կողմից փոխշահավետության, մյուս կողմից՝ փոխկախվածության գործընթաց է։
Անվտանգային հարցը
Տրաֆիկի տարանցումը դեռ չի նշանակում տվյալների բովանդակության հասանելիություն։ Ժամանակակից կոդավորման պայմաններում ինտերնետային բովանդակության մեծ մասը պաշտպանված է։
Բայց դա չի վերացնում բոլոր ռիսկերը։
Տարանցիկ օպերատորը կարող է տեսնել կամ ազդել որոշ տեխնիկական մակարդակի տվյալների վրա՝ երթուղիներ, IP հասցեներ, կապի ծավալներ, ժամանակային օրինաչափություններ, որոշ դեպքերում նաև մետատվյալներ։
Հետևաբար, այստեղ պահանջվում է ոչ թե էմոցիոնալ աղմուկ, այլ շատ հստակ անվտանգային ճարտարապետություն։
Թափանցիկության խնդիրը
Այս պահին հրապարակային դաշտում բաց են մնում մի շարք առանցքային հարցեր․
- որո՞նք են սահմանային միացման կետերը,
- ի՞նչ թողունակության մասին է խոսքը,
- արդյո՞ք հայկական վերջնական սպառողների տրաֆիկը երբևէ կարող է ուղղորդվել Ադրբեջանի տարածքով,
- ո՞ր պետական մարմիններն են գնահատել գործարքի անվտանգային բաղադրիչը,
- ի՞նչ վերահսկողական և պաշտպանական մեխանիզմներ են նախատեսված։
Սրանք ոչ թե ավելորդ կասկածամտության, այլ պատասխանատու պետական մտածողության հարցեր են։
Ընդհանուր գնահատական
Այս համաձայնագիրը կարող է լինել Հայաստանի համար օգտակար, եթե այն ծառայում է կապուղիների դիվերսիֆիկացմանը, Հայաստանի տարանցիկ կարողությունների մեծացմանը և չի ստեղծում անթափանց կամ միակողմանի կախվածություն Ադրբեջանից։
Բայց նույն համաձայնագիրը կարող է դառնալ ռիսկային, եթե այն իրականացվի առանց բավարար թափանցիկության, հանրային հաշվետվողականության ու բացատրության, ինչպես նաև առանց ազգային անվտանգության չափելի երաշխիքների։
Այստեղ ամենաառողջ մոտեցումը ոչ թե գործարքը միանշանակ մերժելն է, ոչ էլ անվերապահորեն ողջունելը։
Ամենաառողջ մոտեցումը պարզաբանում, վերահսկելիություն, տեխնիկական անվտանգություն և պետական պատասխանատվություն պահանջելն է։
Որովհետև հեռահաղորդակցային տարանցումը միայն բիզնես չէ։ Այն կրիտիկական ենթակառուցվածք է։
Իսկ Հայաստանի և Ադրբեջանի դեպքում՝ նաև ազգային անվտանգության հարց»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее