▲ Դեպի վեր

Вторник, 22.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Նույնիսկ նրանք, ովքեր ժամանակին տարաձայնություններ են ունեցել Վարդան Ղուկասյանի հետ, այսօր մեզ գրում են․․․ԴՕԿ

ԴՕԿ կուսակցության լրատվականը գրում է․

Այսօր, երբ քաղաքական դաշտը դատարկ է ու ժողովուրդը կանգնած է անորոշության առջև, ավելի ու ավելի շատ մարդիկ են բարձրաձայնում Վարդան Ղուկասյանի կարիքի մասին։ Զարմանալի է, բայց նույնիսկ նրանք, ովքեր ժամանակին տարաձայնություններ են ունեցել նրա հետ, այսօր մեզ գրում են, զանգում, տեսաուղերձներ են ուղարկում՝ խոստովանելով մի կարևոր ճշմարտություն։ Այդ ճշմարտությունն այն է, որ Վարդան Ղուկասյանը երբեք չի վախեցել կանգնել ժողովրդի կողքին, պայքարել կոռուպցիայի դեմ, կանխել հանցագործությունները և իր գործերով ապացուցել՝ կարելի է ծառայել հայրենիքին՝ առանց վախենալու ճնշումներից ու անհավասար պայքարից։

Մարդիկ հիշում են նրան՝ ոչ միայն որպես քաղաքական գործիչ, այլ որպես մարդ, ով ոչ մի դժվարությունից չի խուսափել։ Եվ այսօր, երբ ապագան մշուշոտ է թվում, ժողովուրդը փնտրում է նրան՝ ուժեղ, անկաշառ, վճռական։

Այո՛, սա փաստ է։ Հայ ժողովուրդը Վարդան Ղուկասյանի կարիքը ունի։ Եվ այդ կարիքը այսօր արդեն հնչում է բարձր ու հստակ։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее