▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»

Փաստաբան Աբգար Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սա նույնն ա, որ թշնամու մոտ գերության ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես։
Շատ նմանեցնում եմ այն տեսաուղերձներին, որոնք պատերազմից հետո հղում էին ադրբեջանում գերի ընկած հայ զինվորականները։
Ստորացուցիչ հերթական դրսևորումը՝ քկ-ի կողմից»։

Դիտեք նաև՝

***

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լսեցի քննչական կոմիտեի կողմից տարածված կիրանցիներին միացած մեր զինվորականների մեղայական խոսքը:
Ամենևին չզարմացա ու ոչ էլ մեղադրում եմ նրանց:
Այդպիսի տեսարաններ մենք էլի ենք տեսել. մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին:
Մի օր մեր այս զինվորականներն էլ ազատ կարձակվեն»։

***

Կիրացնում՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՔԿ տարածած տեսանյութին, որտեղ զինվորականներն ասում են, որ զղջում են երեկվա համար, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանն ասել է․ «Բոլորս էլ հասկանում ենք, որ մարդկանց վրա ճնշում են գործադրել, ճնշման տակ են էդ ամեն ինչն արել»։

Կիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալ: Քաղաքացիները վրաններ են տեղադրել ճանապարհին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее