▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նույնքան «արդյունավետ» ծառերը հնձեցիք բնապահպանական խնդիրներով ողողված Երևանում»

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաստորեն, տեղ հասավ, որ քաղաքը Բնապահպանության վարչություն չունի, ի դեպ, նույնքան հաջող և «արդյունավետ» ծառերը հնձեցիք բնապահպանական խնդիրներով ողողված Երևանում՝ փոխարինելով հասուն ծառերը տիկնիկներով։
Օդն էլ Երևանում՝ ըստ քաղաքապետարանի, միայն ձմռանն է աղտոտված։ Ծույլ մեծամիտների կառավարումը բացահայտումներով է ընթանում։
Ի գործ։
«Ինչպես հաճախ տեղի է ունենում, մենք պայքարում ենք հետևանքների դեմ։ Ինչ-որ մի փուլի եկել, հանգել ենք նրան, որ պետք է իրականացնենք վերամշակման գործարանի երկփուլ մրցույթ»,- նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը»։
Ոչ թե հաճախ, այլ առանց բացառության, հարգելիներս»։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее