▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոյեմբերի 25-ից ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն ամբողջովին կտեղափոխվի Գյումրի քաղաք. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2019թ. նոյեմբերի 25-ից բեռնարկղերով ՀՀ ներմուծվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները ևս իրականացվելու են Գյումրի քաղաքում գտնվող նորակառույց Արտաքին տնտեսական գործունեության կենտրոնում, որը գտնվում է Թբիլիսյան խճուղի 2/14 հասցեում:

Այսպիսով նոյեմբերի 25-ից ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն ամբողջովին կտեղափոխվի  Գյումրի քաղաք։

Իսկ մինչ այս սահմանը հատած ավտոմեքենաները, որոնց նշանակման վայրը եղել է ք. Երևանը, կմաքսազերծվեն Երևանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее