galatv.am-ը գրում է, որ ՀԱԿ անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը համոզված է, որ Ռ. Քոչարյանը իր վերջին հարցազրույցով քննադատում էր ոչ թե առանձին անձի, այլ իշխանությանը:
Հատված` Վահագն Խաչատրյանի հետ ԳԱԼԱ-ի զրույցից.
-Ռ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին է խոսվում: Հավանական համարում եք արդյոք, որ նա կվերադառնա եւ եթե այո, ապա ինչպե՞ս եւ ո՞ւմ միջոցով կլինի այդ վերադարձը:
-Ամենակարեւորը, որ իշխանությունը ձեւավորվի ընտրությունների միջոցով: Իսկ ընտրությունների ճանապարհով այս իշխանությունը չի կարող վերարտադրվել եւ շարունակել աշխատելը: Խոսքը վերաբերում է նաեւ այդ հարցազրույց տվող անձին: Մի մոռացեք վերջիվերջո Մարտի 1, Հոկտեմբերի 27: Ի վերջո այս մարդիկ եկել են իշխանության անօրինական ճանապարհով, վերջ… 98 թ-ից հետո իշխանությունը նույն իշխանությունն է եւ ոչնչով չի տարբերվում: Հիմա պետք է ուղղակի ամեն ինչը մի կողմ դնել եւ այդ իշխանությանը հեռացնել: Մնացածը հենց նրա համար է, որ քննարկումներ անենք ու ուշադրություն շեղենք: