▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրա հետ դաստիարակչական աշխատանքներ են տարվում. Անանյանը՝ ՊԵԿ աշխատակցուհու՝«գուլյատ լինելու» առաջարկի մասին

«Հայկական ժամանակ»-ը գրում է. Մի քանի օր առաջ հրապարակել էինք ՀՀ կառավարությանն առընթեր շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի ունեցվածքի մասին հայտարարագիրը: Մեղմ ասած՝ ինչ-որ հայտնագործություն չէինք արել, պարզապես վերահրապարակել էիք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական փաստաթուղթը, որ Կոտոլյանն ունի 8 մլն դրամը գերազանոցող արժեքով ժամացույց և 35 հազար ԱՄՆ դոլար: Նման հրապարակումները նորություն չեն, քանի որ ՀԺ-ն միշտ անդրադառնում է բոլոր ժամանակների պաշտոնյաների ունեցվածքներին:

Այս հրապարակումը որոշ շերտի համար անհասկանալի էր եղել: Նրանք չէին պատկերացրել, որ ունեցվածքի մասին լուրը հրապարակելիս հղում ենք արել մեկ այլ գերատեսչության, որի հրապարակած տվյալներն անքննելի են: Նրանցից շատերը մինչև այժմ էլ պնդում են, որ մեր գրածն ապատեղեկատվություն է: Սակայն, ցավալին այն է, որ հարցին այդ կերպ վերաբերվող անձիք աշխատում են նաև պետական կառույցներում:

Մասնավորապես, Վիկա Հարությունյան անունով ֆեյսբուքյան օգտատերը, որը, ըստ ֆեյսբուքյան իր էջի տվյալների բազայի՝ աշխատում է ՊԵԿ-ում, ՀԺ-ի լրագրողին հրապարակման համար առաջարկել էր «գուլյատ լինել»: «Լավ ա անում, ասեմ ավելին, դրանից թանկերն էլ ա կապելու: Նենց որ` գուլյատ եղի»,- հրապարակման մեկնաբանությունների բաժնում գրել էր ՊԵԿ աշխատակցուհին:

Այնուհետ, թեև ՊԵԿ աշխատակցուհին փորձեց սրամտել և սրբագրել իրեն, թե «գուլյատ» բառը թարգմանաբար նշանակում է քայլել:

Կայքը ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանից այսօր հետաքրքրվեց, թե ՊԵԿ-ում նման խոսելավոճն ընդունվա՞ծ է, կամ արդյո՞ք նույն Վիկա Հարությունյանն իրեն ևս ասում է «գուլյատ եղի»:

 

 

«Ոչ միայն ՊԵԿ-ում, այլ նաև որևէ անձ այդպիսի մտքեր արտահայտելն անթույլատրելի է: Մենք ներսում քննարկել ենք մեր աշխատակցի պահելու ձևը կամ արտահայտվելու ոճը: Ծառայողական քննություն անցկացնելու անհրաժեշտություն չկա, որովհետև նա որևէ հանցանք չի արել, բայց համապատասխան դաստիարակչական աշխատանք իր ղեկավարն իր հետ տարել է: Ինձ էլ է մտահոգում նման պահվածքը: Ինչ եք ուզում, որ ձեզ ասեմ: Ես դատապարտում եմ նման պահելաձևը: Մարդուն պետք է բացատրել, թե ինքը ինչպես պետք է արտահայտվի սոցիալական ցանցերում: Եթե դուք տեսնում եք փողոցային վարքագիծ, մենք իրեն պարսավանքի սյունին կգամենք»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее