▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրանց, ում դուր չի գալիս ասածս, տալիս եմ հրապարակային բացատրություն․ Վարդան Ղուկասյան

Հարգելի օգտատերեր, որոշ ***-ի տղա, չարագործ համացանցային խուլիգանների ստոր գործողությունների ու անհիմն բողոքների պատճառով Դ․Օ․Կ․ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի մի քանի տեսանյութեր ջնջվել են Asekose.am-ի յութուբյան ալիքից։ Մենք առաջարկում ենք դիտել Վարդան Ղուկասյանի ելույթը՝ Դ․Օ․Կ․ կուսակցության հիմնադիր համագումարում ու խոստանում, որ համացանցային խուլիգանները պատժվելու են։

Նրանց, ում դուր չի գալիս ասածս, տալիս եմ հրապարակային բացատրություն․ Վարդան Ղուկասյան

Ամբողջական տեսանյութը կարող եք դիտել այս հղումով։

Թարմացված․ Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցությունը չի մասնակցելու փետրվարի 7-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ նիստին։
«Փետրվարի 7-ին նախատեսված է Երևանի ավագանու արտահերթ նիստ: Ես` Վարդան Ղուկասյանս, հայտարարում եմ, որ «Հանրային ձայն» ֆրակցիան չի մասնակցելու և քվորում չի ապահովելու այդ արտահերթ նիստի կայացման համար: Այս պահին կան շանտաժներ և ճնշումներ ավագանու անդամներից ոմանց վրա, որպեսզի այդ նիստը ամեն գնով կայանա:
Հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ՝ եթե «Հանրային ձայն»-ի որևէ անդամ տրվի այդ շանտաժներին և մասնակցի նախատեսվող արտահերթ նիստին, նա ոչ միայն ամենավերջին պարսավանքին կարժանանա իմ կողմից, այլև իր կարիերան կավարտի նույն օրը: Իսկ շանտաժի լեզվով խոսող իշխանությունները թող լավ իմանան՝ ես շատ շուտով անձամբ եմ գալու իրենց ետևից»,- ասվում է Վարդան Ղուկասյանի տարածած հայտարարությունում։
Հիշեցնենք` փետրվարի 7-ին կկայանա Երևանի ավագանու արտահերթ նիստը՝ ավագանու մի խումբ ընդդիմադիր անդամներին մանդատներից զրկելու հարցով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее