▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրանք ապացուցեցին, որ իրենց համար գերակա է պետության շահը. Շարմազանովը՝ նախագահների հանդիպման մասին

Երկու նախագահների հանդիպումը մեծ ձեռքբերում է: Դա խոսում է նրանց պետական մտածողության մասին: Շատ կարևոր է, որ նման ավանդույթ ձևավորվի և քաղաքական գործիչնեերը, մի կողմ դնելով ներկուսակցական ու ներքաղաքական տարաձայնությունները, կարողանան լեզու գտնել››, – անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպմանն՝ Asekose.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ փոխխոսնակն ընդգծեց՝ այս հանդիպումն անակնկալ չէր:

‹‹Նախագահ Տեր-Պետրոսյանն առաջին իսկ պահից հանդես եկավ համախմբող կոչով, որն ԱԺ-ում ներկայացրեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը՝ Լևոն Զուրաբյանը՝ նշելով, որ անկախ քաղաքական տարաձայնություններից՝ Տեր-Պետրոսյանը պատրաստ է կանգնել պետության, իշխանության, հայոց բանակի կողքին: Սա իրական պետական մտածողության արդյունք է››, – ասաց Շարմազանովը:

ԱԺ փոխխոսնակը դրական համարեց Սերժ Սարգսյանի՝ Տեր Պետրոսյանին ընդառաջ գնալու քայլը:

‹‹Տա Աստված՝ Ռոբերտ Քոչարյանն էլ միանա և լինի այնպես, որ մենք սեպտեմբերի 21-ին կարողանանք շնորհավորել մեր երեք նախագահներին: Կարևոր է, որ նախագահները համախմբվում են ու մի կողմ դնում տարաձայնությունները: Պիտի իմ հիացմունքի խոսքն ասեմ նախկին ու ներկա նախագահների հասցեին: Նրանք ապացուցեցին, որ իրենց համար գերակա է պետության շահը››:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее