Այն ինչ անում են ռուսները հայերի հետ, նրանից չէ միայն որ ռուսներն այնպիսին են ինչպիսին որ են, դա խնդրի 50 տոկոսն է միայն, այլ նաև որ հայերն են այնպիսին ինչպիսին որ են:
Հայերը շատ հանգիստ կարող են խցկվել օտար մարդու տուն, պատճառաբանելով իրենց ավազակությունը նրանով, որ տանտերը վաղուց գնացել է արտասահման, տեղափոխել դես ու դեն նրա կահույքը, յուրացնել իրերը, ներկել սեփական ճաշակով պատերն ու հաստատվել այնտեղ հավետ, ամբողջ գերդաստանով, թոռ ու ծոռներով, իսկ եթե հանկարծ տան տերը ետ գա ու փորձի զարմանալ որ առանց իրեն հարցնելու ասպատակել են իր սեփականությունը, կսկսեն խոսել վեհ գաղափարներից, սուրբ բաներից, ամոթանք կտան որ իրենց լքել գնացել է, ու տանտերն անպայման բազում բաներում մեղավոր դուրս կգա անգամ, բացի նրանից որ դժգոհել կարող է իր դեմ գործած հանցագործությունից:
Ռուսները վարվում են հայերի հետ նույն կերպ, ինչպես հայերը սեփական ցեղակիցների:
Մտնում են մեր տունը, տեղափոխում կահկարասին, յուրացնում իրերը, փոքր ինչ զարմանք նկատելուց էլ զայրանում են, որ մեր պես ապուշները, մեր անկարևոր խնդիրներից կարող ենք խոսել, երբ մեր երկում լուծվում են իրենց կայսերական շահերը:
***
Քո հետ վարվում են ոչ այնպես ինչպես դու ուզում ես, այլ այնպես ինչպես արժանի են համարում քեզ:
Նրանք քեզ նայում են վերևից: Նրանք հայեր են, կամ դու ես արդեն ռուս: