▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նշանակվել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն ու քաղաքապետի տեղակալները

 

Երևանի ավագանին hունիսի 15-ին գումարած արտահերթ նիստում գրանցված 64 անդամների 42 կողմ, 6 դեմ և 16 ձեռնպահ ձայների թվով հավանություն է տվել` Երևանի քաղաքապետարանի  և վարչական շրջանի  ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի  և վարչական շրջանի  ղեկավարի աշխատակազմերի  հաստիքացուցակը,  Երևանի քաղաքապետի,  նրա  տեղակալների, խորհրդականների,  օգնականների,  մամուլի  քարտուղարի,  քաղաքապետարանի աշխատակազմի  աշխատակիցների,  վարչական  շրջանների  ղեկավարների, ղեկավարների  տեղակալների,  վարչական  շրջանի  ղեկավարի  աշխատակազմերի աշխատակիցների  պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագծին. տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ձայների նույն՝ 42 կողմ, 6 դեմ և 16 ձեռնպահ  հարաբերակցությամբ, ավագանին հաստատել է նաև Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների  ղեկավարների աշխատակազմերի  կանոնադրությունները, ինչպես նաև Երևանի  քաղաքապետարանի  աշխատակազմի  քաղաքացիական  կացության ակտերի  գրանցման  տարածքային  բաժինների  կանոնադրությունը:

Առաջնորդվելով «Երևան  քաղաքում  տեղական  ինքնակառավարման  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով`  քվեարկության համար գրանցված ավագանու 63 անդամների  58  կողմ և 5 դեմ ձայներով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ է նշանակել Կամո Արեյանը: 

Նույն օրենքի 3-րդ մասի  համաձայն, ձայների նույն համամասնությամբ քաղաքապետի տեղակալներ են նշանակել Վահե Նիկոյանը և  Արամ Սուքիասյանը: Այնուհետև ավագանու գրանցված 62 անդամների ձայների 58 կողմ և 4 դեմ թվով քաղաքապետի տեղակալ է նշանակվել  Դավիթ Օհանյանը:

Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված մյուս բոլոր հարցերը հաստատվել են ավագանու անդամների միաձայն կողմ քվեարկությամբ: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը հայտարարություն  էր տարածել`  Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի հունիսի 15-ին արտահերթ նիստ գումարելու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее