▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ո՛չ, Պապիկյանը չպետք է պաշտոնանկ արվի». Անդրանիկ Քոչարյան

«Ո՛չ, Պապիկյանը չպետք է պաշտոնանկ արվի»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Վարդենիսի մարտական դիրքերում սպանության դեպքերին: «Պաշտոնանկ կարվի այն մարդը, որի պատճառով տեղի են ունեցել դեպքեր: Նախաքննությունն ավարտելուց հետո պարզ կդառնա պատասխանատուն: Նախ պետք է հասկանալ՝ ինչո՞ւ է տեղի ունեցել սպանություն, եթե սպանություն է, ինչո՞ւ է տեղի ունեցել ինքնասպանություն, եթե ինքնասպանություն է: Քննելուց հետո պարզ կդառնան մեղավորներն ու նրանց շրջանակը: Դուք միանգամից ուզում եք սենսացիոն պաշտոնանկություններ, էդպես չի: Եթե էդպես գնանք, էսօր ոչ մի պաշտոնյա իր տեղում պետք է չլինի: Ամեն ինչ պետք է լինի օրենքի շրջանակներում»,- ասել է պատգամավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее