Երևանի ավագանու նախկին անդամ, նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը բողոքի ակցիա է իրականացնում կառավարության շենքի դիմաց:

Նա կոչ է անում պայքարել մանկավաճառության դեմ՝ ներկայացնելով նման դեպքի մեկ օրինակ, երբ երեխայի մայրը տարիներ շարունակ փորձել է գտնել իր երեխային, սակայն բախվել է պատկան մարմիների կողմից անտարբեր վերաբերմունքի:


