▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ մի նոր ծրագիր էլ չկա․ Մեսրոպ Առաքելյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

«Ապրելու երկիր» կուսակցության  համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արդեն 3 տարի է՝ Արցախի տեղահանված բնակիչների համար գործում է աջակցության ծրագիր՝ ամսական 40.000 դրամի չափով։

Այդ ծրագրից օգտվում են նրանք, ովքեր մինչև 2020թ. ապրել են պատերազմի արդյունքում կորցրած տարածքներում։

Եվ ահա հիմա, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է արցախահայության նոր ծրագրի մասին, այնինչ արդյունքում բոլոր արցախցիները դարձել են գործող ծրագրի շահառու։

Ոչ մի նոր ծրագիր էլ չկա։

Ի դեպ, այդ բոլոր շահառուների համար կար նաև այլ ծրագիր. նրանք բոլորը այդ գումարը ստանում էին մինչև նոր բնակարանի ստանալը։

Հետևաբար, Արցախի բոլոր բնակիչները պետք է դառնան նոր բնակարան ստանալու ծրագրի շահառու։

Դրա մասով լուծումների ու Արցախի բյուջեի 144 մլրդ դրամի ճակատագրի մասին կխոսեմ առաջիկայում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее