▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ մի պաշտոնյա «դուխ» չի արել Վենսին ուղեկցել Ծիծեռնակաբերդ, քանի որ վախենում են թուրքերին չհաճոյանալուց․ Նարեկ Կարապետյան

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գիտե՞ք, թե ինչն է ստորացուցիչ. ԱՄՆ փոխնախագահը գնում է Ծիծեռնակաբերդ, և Հայաստանի հպարտ-հպարտ խոսացող ոչ մի պաշտոնյա «դուխ» չի անում նրան ուղեկցել, քանի որ վախենում են թուրքերին չհաճոյանալուց։
Որ ԱՄՆ փոխնախագահին, խնդրել են ջնջել Ցեղասպանության մասին իր հիշատակումը, չնայած որ գործիչը ինքն է ցանկացել այցելել Ծիծեռնակաբերդ։
Կոնգրեսի խոսնակ Փելոսին, ում մենք նույն կերպ, ինչպես Վենսին, ընդունել ենք, ասել է, որ հիշատակման ջնջումը «Խորապես հիասթափեցնող է»։
Մենք պահանջում ենք Փաշինյանից. մեր ազգային արժանապատվությունը վաճառքի ենթակա չէ։ Միլիոնավոր զոհերի խեղված ճակատագրերը քաղաքական խաղ չեն՝ քո իշխանությունը պահելու համար։ Ցեղասպանության ճանաչումից չես կարող հրաժարվել։
Եթե չես կարողանում օգուտ տալ, գոնե մի՛ վնասիր. կգա ուժեղ ղեկավար և կկարգավորի այն, ինչ դու փչացրել ես»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее