▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ միայն մարտի 1-ը. Սեյրան Օհանյանը պատասխանել է լրագրողներին

«Կարծում եմ` դա նախընտրական փուլի միջոցառումների մեջ է. անկասկած լինելու եմ յուրաքանչյուր մեր կուսակցականի, քաղաքացու կողքին», -այս մասին այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման մասին հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Սեյրան Օհանյանը: Նա նշել է, որ մարդիկ կարող են իրեն տեսնել նաև Ազատության հրապարակում հանրահավաք անելիս:

Լրագրողների այն հարցին` եթե դաշինքը գա իշխանության, մարտի 1-ը բացահայտելու հարցը կլինի  օրակարգում, թե ոչ, Սեյրան Օհանյանը պատասխանել է. «Մենք գործելու ենք օրենքի շրջանակում: Եթե կան թերություններ ու նախկինում չբացահայտված հարցեր, կօգտագործենք մեր ներուժը` դրանք բացահայտելու համար... ոչ միայն մարտի 1-ը»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее