▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոչ թե ոստիկան է, այլ պատահաբար ոստիկանությունում հայտնված դուխով փալաս». Վասակ Դարբինյան

Լրագրող Վասակ Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ ոստիկանության համար մեծագույն խայտառակություն է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացողներ Մալաքյան եղբայրների հետ կապված միջադեպը: Իրենց ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու փոխարեն ոստիկանները փաստորեն ներքաշվել են տղայական ռազբորկայի մեջ ու ներկայանում են որպես ծեծվածներ...


 

Եթե ինչ-որ մեկը ձեռք է բարձրացնում ոստիկանի վրա, ու ոստիկանը չի կարողանում վնասազերծել հարձակվողին, ավելին՝ ծեծ է ուտում, ապա դա ոչ թե ոստիկան է, այլ պատահաբար ոստիկանությունում հայտնված դուխով փալաս, որին, ինչպես դասականը կասեր՝ պատք է հանել համազգեստի մեջից... Իսկ եթե ոստիկանները ստում են, ապա նրանց անհապաղ պետք է քրեական պատասխանատվության ենթարկել ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար:
Այս միջադեպը և դրա շարունակությունը հերթական անգամ հեղինակազրկում է ոչ միայն ոստիկանությանը, այլև ոտնձգություն է առանց այն էլ գետնաքարշ վիճակում գտնվող հայկական ֆուտբոլի նկատմամբ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее