▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օծանելիքի համար կանանց կռիվ Արտաշատում. բժիշկները պայքարում են կանանցից մեկի կյանքը փրկելու համար

 

Տեղեկություններ կան, որ կանայք կռվել են օծանելիքի համար։ Վեճի ընթացքում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող կինը ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել մյուսին։

 

Sputnik Armenia-ի տեղեկություններով՝ երեկ կեսգիշերին մոտ Արտաշատի հիվանդանոցից ծայրահեղ ծանր վիճակում գանգուղեղային վնասվածքով 64-ամյա մի կին է տեղափոխվել Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Կանանց կռիվ Արտաշատում. բժիշկները պայքարում են կանանցից մեկի կյանքը փրկելու համար

 

Նրա դեմքին ու գլխին բազմաթիվ վնասվածքներ կան։ Կինը բնակվում է Արտաշատում գտնվող չգործող բուժհաստատության շենքում։ Նրան դաժան ծեծի է ենթարկել նույն շենքում ապրող 53-ամյա մի կին։

Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ նրանք վիճել են օծանելիքի համար, որի ընթացքում կանանցից կրտսերը ալկոհոլի ազդեցության տակ ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել ավագին, ինչի հետևանքով վերջինս գիտակցությունը կորցրել է ու տեղափոխվել հիվանդանոց։ Ծեծված կինն այս պահին կոմայի մեջ է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

Չգործող բուժհաստատության շենքում ուրիշ ապրողներ էլ կան, որոնց պատմելով՝ Արտաշատի ոստիկանները, կատարվածի մասին տեղեկանալով, անմիջապես եկել են ու ծեծող կնոջը տարել բաժին։ Իրավապահները պարզում են դեպքի մանրամասները։


Աղբյուրը` armeniasputnik.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее