▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օդանավակայանից կենտրոն 34.000 դրամով զբոսաշրջիկին տարած անձը անհատ տաքսու վարորդ է

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Դեկտեմբերի 12-ին սոցցանցերում հրապարակում էր արվել, ըստ որի' «Աէրոպորտ սերվիս»տաքսի ծառայության վարորդներից մեկը գերմանացի զբոսաշրջիկին «Զվարթնոց»օդանավակայանից Հանրապետության հրապարակ հասցնելու դիմաց ստացել է 34.000 դրամ' ներկայացնելով համապատասխան կտրոն։

Հրապարակման հիման վրա ոստիկանության «Զբարթնոց»օդանավակայանի գծային բաժնում սկսվել է նյութերի նախապատրաստման գործընթաց։ Ոստիկանության ծառայողները պարզել են, որ զբոսաշրջիկին Հանրապետության հրապարակ տարած անձը անհատ տաքսու վարորդ է։ 38-ամյա տղամարդը ոստիկանության «Զվարթնոց»օդանավակայանի գծային բաժնում տվել է բացատրություն։ Հանգամանքները պարզվում են»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее