▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օդնոկլասնիկով», հորքուր-մորքուրին զանգելով՝ կառավարություն են սարքում. Հեղինե Բիշարյան

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր շարունակվեցին ԸՕ-ում նոր փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումները:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն, անդրադառնալով իշխանության կողմից Կառավարության ձևավորմանը, նշեց. «Զավեշտալին այն է, որ այստեղից կամ տարբեր հեռուստաալիքներով խոսում են մարդիկ, ովքեր նույնիսկ ընտրական օրենսգիրքը չեն կարդացել, օրենքներից տեղյակ չեն, գործընթացները բացարձակապես չեն պատկերացնում և կուրծք են ծեծում` պաշտպանելու քաղաքական մեծամասնությանը, արդարացնելու այն զավեշտները, որ տեղի էին ունենում ընտրական այդ օրերին: Ամենացավալին այն է, որ նման մարդիկ ռոմանտիկ են, որովհետև իրենց կյանքը բարեկեցիկ է դարձել, որովհետև իրենց համար պակաս բան չկա, հո՞ իրենք գյումրեցու կամ վանաձորցու նման չեն ապրում, որ մտածեն նրանց մասին. կարևորն իրենց բնակարնները փոխվեն, շքեղությունն ավելանա և պայքարողներին ճղճղացողներ անվանեն: Ինձ համար ծիծաղելի է, որ նման մարդիկ գործուղումներից բացի ուրիշ ոչնչի տեղ չգիտեն: Լավ կլիներ, որ բոլորը ներկա լինեին, հատկապես այն կառավարությունը, որի դեմքը դեռ չենք հասկացել, ո՞վ են, ի՞նչ են ուզում անել այս երկրում: Նրանք այսօր պատրաստ չեն լսելու այն խայտառակությունները, ինչ տեղի ունեցավ 2 քաղաքներում: Պարզ է, որ նրանք այսօր պետք է արհամարհեն խորհրդարանը  և ներկա չլինեն: Զբաղված են մարդիկ կառավարությունում, ման են գալիս հորքուրի, հորեղբոր, քեռու թոռ, երեխա, ընկեր…Զանգերը կապել են, օդնոկլասնիկներով մարդ են ման գալիս՝ կառավարություն են սարքում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее