▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օգտագործե′ք բոլոր հասանելի գործիքները՝ աջակցելու Արցախի ժողովրդին և կանխելու հերթական ցեղասպանությունը․ Ադամ Շիֆը ` Ջո Բայդենին

«Արցախյան ճգնաժամը պահանջում է ԱՄՆ-ի անհապաղ գործողությունները»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը։

«Այսօր ես նախագահ Ջո Բայդենին հորդորեցի շտապ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ դադարեցնելու ադրբեջանական շրջափակումը:

Օգտագործե'ք բոլոր հասանելի գործիքները՝ աջակցելու Արցախի ժողովրդին և կանխելու հերթական ցեղասպանությունը»,-գրել է Ադամ Շիֆը՝ կցելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին գրած իր նամակի պատճենը։

Ինչպես հայտնել էինք, օգոստոսի 12-ին Ադամ Շիֆը հայտարարել էր, որ պատրաստվում է Արցախի հարցով նամակ գրել Բայդենին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее