ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը գործարկել է իր ֆեյսբուքյանպաշտոնական էջը՝ «ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայություն» անվամբ:
«Ֆեյսբուք»սոցիալական ցանցում վաղուց գործում են «Ազգային անվտանգություն» վերտառությամբ էջ և խմբեր,որոնք որևէ կապ չունեն ՀՀ ԱԱԾ գործունեության հետ:

ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ օգտատերերն այսուհետև ԱԱԾ ֆեյսբուքյան էջի միջոցով կարող են հետևել ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանիգործունեությանը, ծառայության պաշտոնական լրահոսին, գտնել հետաքրքիր պատմություններ հայհետախույզների, նրանց գործունեության, ԱԱԾ թանգարանում առկա բացառիկ պատմական նմուշներիմասին, ինչպես նաև ծանոթանալ ՀՀ ազգային անվտանգությանն առնչվող այլ կարևոր ու հետաքրքիրտեղեկությունների:


