Լաթաքիան ներկայացնող սիրիացի արաբ պատգամավոր Նայեպ Մախլուֆը, Լաթաքիայում ապաստանած քեսաբցիներին այցելելուց հետո իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որը ներկայացնում է «Եռագույնը»:
«Հիշեցում այսօրվա թոռներին, թե ինչ են գործել իրենց նախնիներն անցյալում.
Փաստելու համար, որ այսօրվա ոճրագործությունները ոչ թե պատահականություն են, այլ ընթացք, որ սկսել են նախնիները և այն ժառանգել են նրանց զավակները.…մորթելը, գլուխներ կտրելը, հավաքական գերեզմանների մեջ թաղելը, ինչպէս նաև ծայրահեղականությունն ու ահաբեկումն արարքներ են, որոնց շնչով մեծացել են եւ ժառանգել իրենց օսմանցի նախահայրերից:
Առաջին նկարում հայ բժիշկներ են, որոնց կախել են թուրքական կամուրջի վրա և այդպես թողել մինչև մահանալը, իսկ երկրորդ նկարը՝ խրամատներ են, որոնք փորվել են ՝ հազարավոր հայ, արամեացի, ասորի եւ հույն զոհերին թաղելու համար: