Ֆանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարծում է, որ ԵՄ-ն պարտավոր է հզոր ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբ՝ ստիպելով ՌԴ-ին երկխոսութան գնալ Ուկրաինայի հետ: Ինչպես հաղորդում է Բրյուսելում УНИАН-ի թղթակիցը, այս մասին Օլանդը հայտարարել է ԵՄ գագաթնաժողովի մեկնարկից առաջ: Հիշեցնենեք, որ գագաթնաժողովի օրակարգում Ղրիմում ստեղծված իրավիճակի քննարկումն է:
«Եթե Եվրոպան միասնական լինի, ըստ իս՝ պետք է գնա այդ քայլին»,- ասել է Օլանդը, ապա հավելել.
«Պետք է նշանակալի օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ այս բարդ իրավիճակում: Մյուս կողմից՝ հզոր ճնշում գործադրել ՌԴ-ի վրա, դիվանագիտական որոշման հանգելու համար: Ճնշում գործադրել ոչ թե լարվածություն ստեղծելու, այլ դեպի երկխոսություն ճանապարհ բացելու համար»: