Արդեն հայտնել ենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ Մխիթարյանի խփած միակ գոլի շնորհիվ հաղթել է «Տոտենհեմին»:
Հանդիպման 85-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը աջ եզրից գեղեցիկ անցում էր կատարում և Դենի Ռոուզը կոպիտ հնարք կիրառեց նրա նատմամբ:
Հայ ֆուտբոլիստն ընկնելիս ցավալի վնասվածք ստացավ, ինչից հետո նրան դաշտից դուրս բերեցին պատգարակով:
«Օլդ Թրաֆորդ»- մարզադաշտում երկրպագուները հոտընկայս դեպի հանդերձարան էին ճանապարհում Մխիթարյանին ու երգում նրա մասին հայտնի երգը: