▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օլիգարխիան` հանրային օրգանիզմի քաղցկեղ

Եթե զննենք քաղցկեղով հիվանդ մարդուն, ապա նրա մոտ կարելի է նկատել որոշակի բջիջների զարգացում, աճ, կուտակում, տարածում մարմնով մեկ: Ու կարող է թվալ, թե օրգանիզմը զարգանում է, մինչդեռ իրականում այդ աճը օրգանիզմի կենսունակությունն ապահովող բջիջների հաշվին է, և վերջնարդյունքում դա օրգանիզմին տանելու է մահվան:
Նույնը հանրային կյանքում օլիգարխիան է: Եթե նայում ենք իրականությանը, ապա նկատելի են հսկա նոր շենքեր, սուպեր ու հիպեր մարկետներ, բեռնատարների ներմուծող քարավաններ, հսկա ավտոմեքենաներ էսկորտով, հսկա օֆիսներ, հսկա դղյակներ, սատարող ոստիկականական հսկա շարքեր...
Ու կարող է թվալ, թե հանրային օրգանիզմը զարգանում է, մինչդեռ իրականում այդ աճը հանրության օրգանիզմի կենսունակությունն ապահովող միջին խավի հաշվին է, որին օլիգարխիան խժռել է ու շարունակում է խժռել՝ պատճառ դառնալով տնտեսական մտքի ու կարողության արտագաղթի, որն էլ իր հետևից ինքնաբերաբար տանում է անգործ մնացած հասարակ մարդկանց քարավանները... Եվ վերջնարդյունքում լինելու է օրգանիզմի վախճան... 
Վարչապետը մի ժամանակ խոսում էր օլիգարխիայի զարգացման վտանգից: Հիմա լռում է: Կարելի է խորհել այդ լռության պատճառների մասին:
Եթե այդ խնդիրը լուծած լինեինք, ապա հուսալքված ու նոսրացած հանրություն չէինք ունենա ու մեզ էլ չէին բռնակցի ինչ-ինչ կառույցների:
Ու հարցը օրակարգում է ու օրհասական՝ 
- կամ իշխանություններն են գիտակցելով վրա հասնող վտանգը՝ իրենց մեջ կամք գտնում կանխելու օլիգարխիայի հաթարշավը,
- կամ հանրութունն է ինքնակազմակերպվում այնպես ու այնչափ, որ զսպում է այդ հաղթարշավը:
Երրորդ տարբերակին ապրելու հնարավորություն չպիտի թողնենք:

 

Արծրուն Պեպանյան

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее