▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օլիգարխն իր թաղում իր քվեները հավաքելու է. Իոաննիսյան

Եթե ընտրությունների գնանք ոչ թե փակ, ֆիքսված համամասնական ցուցակներով, այլ բաց ցուցակներով, դա խնդիրներ է առաջացնելու: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, կառավարության նիստերի դահլիճում Ընտրական օրենսգրքի բարեփոխման նախագծի շուրջ կազմակերպված հանրային քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:

Նրա խոսքով, նախ, բաց ցուցակների դեպքում եթե որեւէ օլիգարխ իր թաղում ունի մեծ հեղինակություն, ինքը առաջադրվում է բաց ցուցակով, համապետական ռեյտինգային ընտրակարգով, բայց իր քվեները հավաքում է իր թաղում. «Մենք տեսանք, որ երբ ընտրական տարածք

ները մեծացրեցինք, մարդիկ իրենց հին տարածքներում ավելի շատ ձայն էին հավաքում, քան որոշ կուսակցություններ: Եթե այդ ընտրական տարածքի մեջ մտներ ամբողջ հանրապետությունը, միեւնույն է, իրենք իրենց տարածքում իրենց ձայնը հավաքելու էին»,-ասաց Իոաննիսյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նա հիշեցրեց, որ ամեն ինչից զատ կառավարության գործունեության ծրագրով հաստատված է, որ ռեյտինգային ընտրակարգ չի լինելու՝ տարածքային, թե համապետական:

«Երրորդ խնդիրը նման ցուցակներով ընտրությունների իրականացումն է. Այսինքն ընտրողին տեղամասում տրվելու է քվեաթերթիկ, որում 150 ազգանուն լինե՞ր: Օրինակ ՀՅԴ-ն առաջարկում էր, որ քվեաթերթիկում միայն թվեր լիներ: Բայց այդ դեպքում մենք քվեաթերթիկների վավերականության գնահատման հետ այնպիսի խնդիրներ ենք ունենալու, որ նախկինում չենք էլ մտածել»,-ասաց հանձնաժողովի քարտուղարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее