▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օլիվիե Ժիրուն իր մարզաշապիկն է տրամադրել հայկական բարեգործական աճուրդին

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի նախկին անդամ, աշխարհի չեմպիոն և ներկայիս ամերիկյան ՄԼՍ-ի «Լոս Անջելես»-ի ֆուտբոլիստ Օլիվիե Ժիրուն իր մարզաշապիկն է տրամադրել հայկական բարեգործական աճուրդին:

Ինչպես գրում է ֆրանսիական Haiastan Media-ն, Ժիրուն աճուրդին է նվիրաբերել ներկայիս ակումբի` «Լոս Անջելես»-ի իր մարզաշապիկը, որով ֆրանսիացին խաղացել է ԱՄՆ գավաթի խաղարկության եզրափակիչում: 

«Լիահույս եմ, որ դուք մեծահոգի կլինեք` ի նպաստ մեր քրիստոնյա եղբայրների և քույրերի Արևելքում և մասնավորապես Հայաստանում»,-ասել է ֆուտբոլիստը:

Նմանօրինակ աճուրդի Ժիրուն մասնակցել է նաև նախորդ տարի, որի ժամանակ ֆուտբոլիստի մարզաշապիկը վաճառվել էր 35 հազար եվրոյով:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Սպորտ далее