▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օմբուդսմենի զեկույցը մեղադրում է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը

Ընդերքն օգտագործել են օրենքի խախտումներով. Օմբուդսմենի զեկույցը մեղադրում է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը

 

Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

 

·     Գրանցվել են ընդերքի օգտագործման օրենսդրության մի շարք  խախտումներ, ինչպես օրինակ՝ ընդերքի օգտագործում առանց դրա իրավունքի, օգտագործման պայմանագրի խախտում: Նշվածը վկայում է Նախարարության ոչ պատշաճ վերահսկողության և ոչ բավարար կանխարգելիչմիջոցառումներ իրականացնելու մասին:

·    Օրենքների թերի լինելու պատճառով վտանգավոր նյութերի ու թափոնների առաջացումն ու փոխադրումը որևէ կերպ չի կարգավորվում: Արդյունքում՝լուրջ վտանգ է առաջանում հանրության առողջության և շրջակա միջավայրի համար: 

Թեև ընդունվել են ռիսկայնության գնահատման կանոնները, սակայն դրանց թերի լինելու հետևանքով էներգետիկ կայանների ստուգումների ընթացքումառաջացել են մի շարք բարդություններ:

Չնայած հանրությանը հուզող մի շարք հարցերի, ինչպես օրինակ՝ ընդերքի օգտագործումը, ՀԷԿ-երի կառուցումը և շահագործման վտանգները, Նախարարությունը կազմակերպել է ընդամենը մեկ հանրային քննարկում:

 

Հիմնավորումներն ու մանրամասները՝ այստեղ

 

Արձանագրված դրական զարգացումները

 

·2013 թվականին ՀՀ էներգետիկայի  բնագավառում տեխնիկական կանոնակարգերով և իրավական այլ ակտերով սահմանված անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են թվով 677 անհամապատասխանություններ ու թերություններ, որոնց վերացման համար տրվել են կարգադրագրեր, իսկ խախտում թույլ տված անձանց նկատմամբ կիրառվել են վարչական պատասխանատվության  միջոցներ:

·2013 թվականի ընթացքում ՀՀ ընդերքօգտագործման ոլորտում իրականացվել են ռիսկի վրա հիմնված  բազմաթիվ ստուգումներ, որի արդյունքներով 53տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրվել են «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի պահանջների խախտումներ, և խախտում կատարած տնտեսվարողսուբյեկտների նկատմամբ կիրառվել են վարչական տուգանքներ:

 

Պաշտպանի աշխատակազմ

Կարդացեք նաև` 

Բիզնեսում բավարար մրցակցություն դարձյալ չկա. Օմբուդսմենը ՏՄՊՊՀ-ի մասին

Էկոնոմիկայի նախարարության կողմից օտարերկրյա ներդրողներին պատշաճ չեն ներկայացվել հայկական շուկայի առավելությունները

Հարկային ու մաքսային պաշտոնյաները շարունակում են ապօրինաբար զբաղվել բիզնեսով. Օմբուդսմենի զեկույց

Գյուղ. նախարարությունը բավարար չի լուծել գյուղացիներին հասցված վնասի փոխհատուցման և այլ խնդիրները

Օմբուդսմենը Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեության մասին

Օմբուդսմենի տարեկան զեկույցը Առողջապահության նախարարության թերացումների մասին

Ինչ իրավունքներ է խախտել Կրթության և Գիտության նախարարությունը

Օմբուդսմենը` Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее