▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞նց է 1,5 տարի առաջ fire-ների ծխից թաշկինակով պաշտպանվող երիտասարդը «տղամարդկության» կոչեր անում պատերազմով անցած մարդուն

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երեկվանից սկսած` նամակներ եմ ստանում, թե արդյո՞ք չենք արձագանքելու Գևորգ Գորգիսյանի երեկվա հարցազրույցին։ Չնայած, որ ըստ լատիներեն ասացվածքի՝ Aquila non captat muscas, որը նշանակում է՝ «Արծիվը ճանճեր չի որսում»՝ նույնիսկ եթե դրանք բզբզում են, բայց, առանց արձագանք թողնել նման բզբզոցը` մենք չենք կարող։

Գորգիսյանը մոլորվել է «երրորդ ուղու» ոլորաններին ու լավ կլինի՝ գտնի ինքն իրեն։ Ո՞նց է մեկ ու կես տարի առաջ fire-ների ծխից թաշկինակով պաշտպանվող երիտասարդը «տղամարդկության» կոչեր անում պատերազմով անցած մարդուն։ Տենց «դուխով» էիք ՝ սկզբից միանայիք Փաշինյանին, ոչ թե հրամանի սպասեիք։

Տղերք, ախր գիտեմ, որ «задний ход» եք դնելու։ Երբ ժամանակը գա՝ գալու եք ներողություն խնդրելու, բայց դրա տեղը չեք թողել։ Այնպես խոսեք, որ հետագայում դեմքներդ վերջնականապես չկորցնեք։

Հ.ԳՆաև լավ կլինի օպտիկական ակնոցը փոխել ավելի ուժեղով, որովհետև նայում եք ու չեք տեսնում ՀՀԿ-ին ձայն տված 60.000 քաղաքացիներին և օր օրի ավելացող մեր համակիրներին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее