▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞նց կարող եմ վաղվա հանրահավաքին չմասնակցել. Գագիկ Ծառուկյանը` հանրահավաքի և նախագահ առաջադրվելու մասին

Այսօր տեղի է ունեցել Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի, Եվրոպայի Օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեի և Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ  Գագիկ  Ծառուկյանի  մամլո ասուլիսը:

Ինչպես և սպասելի էր, լրագրողներին տվյալ պահին մարզական թեմայից առավել հետաքրքրում էրարդյո՞ք վաղըհոկտեմբերի 10-ին, Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է Եռյակի   հանրահավաքին:

Նշենք, որ նախքան քաղաքական բնույթի  հարցերին պատասխանելը, պրն. Ծառուկյանը ծանր հոգոց հանեց` ասելով. «վայ մամա ջան», ապա  ընդգծեց հյուրերի ներկայությունը, սակայն, ի վերջո, ընդառաջեց լրագրողներին` պատասխանելով` արդյո՞ք ինքը մասնակցություն ունենալու է վաղվա հանրահավաքին, թեոչ.

«Հանրահավաքին Ծառուկյանը մասնակցելու է, ոնց կարող է հանրահավաք լինի, իր կուսակցականներն այնտեղ լինեն, իսկ ինքը չմասնակցի»:

Ապա նաև  անդրադարձավ  այն խոսակցություններին, որ ինքը պատրաստվում է 2018 թվականին առաջադրել իր թեկնածությունը որպես նախագահ.

«Չէի ցանկանա պատասխանել քաղաքական հարցերի մեր հյուրերի ներկայությամբ, սակայն ասեմ, որ իմ մտքում կա 4-5 հոգի նախագահի թեկնածության համար, որոնք արժանապատիվ մարդիկ են, կարող են զարգացման ուղու վրա դնել երկիրը, խնդիրները կարգավորել, իմ քաղաքական գործընկերները, հանրությունը, եթե նրանց որևէ մեկի թեկնածությունը կառաջադրի, ուրեմն` ես պատրաստ եմ նրանց սատարել և նրանց կողքին կագնել, սակայն եթե հանրությունը ներկայացնի, որ  իմ կարիքը կա այդ ծանր դժվար պահին, ուրեմն` ես դրան էլ եմ պատրաստ և մի քանի ամսվա ընթացքում կարևորագույն խնդիրները լուծում կունենան, պետությունը կդրվի ճիշտ ուղու վրա և դա ոչ միայն խոսքեր են. մարդիկ դա կզգան իրենց առօրյայում, իրենց ապրելակերպում»:

Ծառուկյանը նաև անդրադարձավթե ինչո՞ւ է հանդիպում կազմակերպել Միջազգային Օլիմպիական կոմիտեի  նախագահ Թոմաս Բախի, Եվրոպայի Օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեի և  Սերգ Սարգսյանի միջև.

«Եթե  եկել է աշխարհի օլիմպիական կոմիտեի  նախագահը, ապա որ երկիր էլ որ  նա մտնի, թեկուզ պատերազմական  երկիր, ուրեմն` այդ երկրի  լրագրողները  պետք է մի քիչ տեղեկացված լինեն իրականությունից. աշխարհի օլիմպիական կոմիտեն, օլիմպիական խաղերը խաղաղություն են, ուրեմն, հարգելով իմ պետությանը, մենք պարտավոր ենք գնալ հանդիպմանը` լսելու, քննարկելու...Սակայն դա չի խանգարում մեր  մոտեցմանը, մեր սկզբունքներին»:

 

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее