▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոնց որ թե էս խորհրդարանը լինելու է վատագույնը իր կազմով». Արեն Մանուկյան

Լրագրող Արեն Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ցավում եմ, բայց ոնց որ թե էս խորհրդարանը լինելու ա վատագույնը իրա կազմով։ Բացի առաջին 20 հոգուց, որոնք քաղաքական կորիզն են, մնացած 160 հոգու մեջ 10-15 հոգուց ավել արժանի մարդ դժվար ա գտնել։ Ընդ որում էդ առաջի 20-ը հետ են գնալու կառավարություն։


    

 

 

 

 

 

Իսկ մնացած 150-ին կարելի ա մի քանի խմբի մեջ դասակարգել․
 

-թայֆայական՝ ովքեր էդ 20-ի բարեկամ, ընկեր, նախկին ու ներկա ընկերուհիներն են,
 

-անսկզբունքային՝ ովքեր բոլոր հնարավոր միջոցներով ապացուցել են, որ սկզբունք չունեն, ու միշտ պատրաստ են պաշտոնի վազել՝ մնալով կոմֆորտի զոնայում,

 

-մարդիկ, որոնք ոչ մի փորձ, ու համապատասխան գիտելիք չունեն, բայց свой են։

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее