▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օնիկ Գասպարյանը չի գնալու շապիկը ճղի, ասի՝ եկել եմ. փաստաբան

Իմ ակնկալիքն այն է, որ Օնիկ Գասպարյանի իրավունքները կպաշտպանվեն հայկական դատական և իրավապահ մարմինների կողմից։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։

Հարցին՝ ինչու՞ Օնիկ Գասպարյանն իր իրավունքները պաշտպանելու համար չի գնում Գլխավոր շտաբ, Արամ Օրբելյանը նկատեց՝ չի կարծում շենք մտնելու տեսակետից Օնիկ Գասպարյանի համար խնդիր են առաջացրել.

«Օնիկ Գասպարյանի խնդիրը չէ՝ այնտեղ գնալ ու կռիվ անել։ Շապիկը ճղի, ասի՝ ես եկել եմ։ Սա կռիվ չէ, իրավական վեճ է։ Կարող ենք ասել, որ գեներալ է, ԳՇ է, բայց դա չի նշանակում, որ այդ զորքն իր գրպանում է, կցանկանա կհանի կամ չի հանի։ Իրավական վեճը պետք է լուծվի դատարանում»,- նշեց փաստաբանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее