Տեղեկացրել էինք, որ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի պարողները, կենսաթոշակային պահումների առիթով, բողոքի ակցիա են իրականացրել Օպերայի շենքի դիմաց:
ՍիվիլՆեթ-ը գրում է, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմն այսօր հրաժարվել է բեմ բարձրանալ. «Անուշ» օպերայի տոմսերը գնած հանդիսատեսը լքել է համերգասրահն, իսկ դերասաններն ու նվագախմբի ներկայացուցիչները հավաքվել են թատրոնի ետնամուտքի մոտ: Նրանք բողոքում էին պարտադիր կենսաթոշակային համակարգով այս ամիս իրենց աշխատավարձերի նվազման դեմ:
Հիշեցնենք, որ այսօր նաև Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցներն էին իրենց վարչական շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացրել՝ կենսաթոշակային պահումների առիթով. նրանք սպառնում էին գործադուլ սկսել:
Լուսանկարը` «Ֆոտոլուր»-ի: