▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օպերայի հարակից տարածքի բարեկարգման մրցույթ ենք հայտարարում. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել ու գրել է. «Սիրելի երևանցիներ, հանրային տարածքների վերադարձի, վերականգնման և բարեկարգման մեր ծրագիրը մտնում է նոր փուլ։ Հայտարարել ենք Օպերայի հարակից տարածքների աշխատանքների բաց մրցույթ։

Մրցույթի նպատակներից է, բացի քաղաքային նշանակության հանգստի գոտու գեղագիտական գրավիչ միջավայրի, քաղաքացիների հանգստի համար էկոլոգիապես կայուն, հարմարավետ տարածությու ստեղծումը՝ այն որպես հետագա կապիտալ կառուցապատումներից զերծ աբձեռնմխելի տարածք ամրագրելը:

Գաղափարի հիմքում ընկած է մեր քաղաքի պատմական միջուկում ստեղծել համահունչ կազմակերպված էկոլոգիապես բարելավված լանդշաֆտ՝ նպաստելով մշակութային ժառանգության պահպանմանը, ինչպես նաև բարձրացնել տարածքի զբոսաշրջային գրավչությունը:

Մրցույթի մանրամասներին ծանոթացեք այստեղ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее