▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օպերային երգչուհի Սվետլանա Կասյանը դարձել է առաջին կինը, ում Հռոմի պապն ասպետական շքանշան է հանձնել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում Սուրբ Սիլվեստրի ասպետական շքանշան է հանձնել ռուսաստանաբնակ օպերային երգչուհի, Մոսկվայի Մեծ թատրոնի մեներգչուհի Սվետլանա Կասյանին:

 

 

Ինչպես հայտնում է Rusarminfo-ն՝ հղում անելով Վատիկանի աղբյուրին, հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել կիրակի՝ ուղղափառ եկեղեցու Զատկի տոնակատարության ժամանակ: Արարողությունը փակ բնույթ է կրել: Նշվում է, որ Սվետլանան առաջին կինն է, որն արժանացել է այս պարգևին:

Կաթոլիկ եկեղեցու քահանայապետն այսպիսով գնահատել է երգչուհու բարեգործական, խաղաղարարական գործունեությունը և Ռուսաստանում հղիության արհեստական ընդհատման հարցի շուրջ նրա գործադրած ջանքերը:

 

 

 

Սուրբ Սիլվեստր պապի շքանշանը Վատիկանի պետական պարգևն է և ըստ կարգի՝ Սուրբ Աթոռի 5-րդ ասպետական շքանշանը: Այն շնորհվում է Կաթոլիկ եկեղեցուն ծառայություն մատուցած աշխարհիկ մարդկանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее