▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Որ ինձ բան եք ունենում ասելու՝ համարս էլ, տեղս էլ գիտեք»

«Լույս» խմբակցություն ավագանու անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին փոխանցեք, որ շատ էլ, որ վատառողջ եմ ու նիստի չեմ եկել` դա չի նշանակում, որ ինքը պրծավ, ինքը դեռ իմ հարցերին հրապարակային պատասխանելու է, ու եթե չէր կարելի բաներ Տարոն Մարգարյանին, որի դեմ ձեր սեփական թիմի վերնախավը մեր հետ պայքարում էր, (ի դեպ, լոլոներ չկարդաք անձնական հրավերներով, որովհետև այն ժամանակ էլ անձնական հրավեր էր, որ մենք նախկիններին «ճղում էինք») ձեզ նույնպես չի կարելի, ու նույնիսկ այն հանգամանքը, որ ես 20 և ավել տարի պայքարում եմ նախկին իշխանությունների դեմ, ինձ չի սահմանափակում ասել, որ դուք, պարո՛ն փոխքաղաքապետ, վստահաբար Տարոնից լավ տղա չեք, ու ձեր «մեր դեմ խաղ չկա» պահվածքին էլ ասեմ` մեկն էլ կար միակ տղամարդ էր ժամանակին խաղում, այնպես որ, ձեր դեմ այն էլ ինչքան խաղ կա...

Հ. Գ. Վերջում էլ ասեմ, որ ինձ բան եք ունենում ասելու՝ համարս էլ, տեղս էլ գիտեք, ու ես նիստից 1 ժամ առաջ իմ որոշումները չեմ փոխում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее