«Եթե աշխատող մայրերը մինչև երկու տարեկան երեխաների համար ստանում են նախատեսված գումարը, ապա պարզ, սթափ տրամաբանությունը հուշում է, որոնք աշխատող չեն, նրանք առավել ևս կարիք ունենա այդ նպաստի»,-այսօր Ազգային ժողովում ԲՀԿ-ի հեղինակած «Պետական նպաստի» մաիսն ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի քվեարկությունից առաջ ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` կոչ անելով խորհրդարանին` քվեարկել կողմ, որպեսզի հարցը մտնի օրակարգ:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը նշեց, որ հանձնաժողովում քննարկման ժամանակ առաջարկվել է նախագծի հիմական զեկուցողին առայժմ օրակարգ չմտցնել սա, որովհետև նույն օրենքի նախագիծն ավելի վաղ առաջարկել է նաև ՕԵԿ խմբակցությունը:
«Իրենք չեն համաձայնել այլընտրանքային քննարկմանը և խոսքը չի գնում երեխայի չաշխատող մորը փող տալու ծրագրին: Օրենքի նախագիծը վերաբերում է աշխատող մոր ծրագրի անվան տակ չաշխատող մորը փող տալուն: Այստեղ ունենք սոցիալական լուրջ խնդիր. Ո՞ր մորը փող տալ` աշխատող, թե՞ չաշխատող, աղքատ ընտանիքի, թե՞ հարուստ»,-մանրամասնեց Հակոբ Հակոբյանը` հավելելով, որ խնդիրը պետք է ռեալ լինի: