▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ո՞ր Նիկոլին հավատանք․ սա ժուլիկություն է»․ Լևոն Զուրաբյան

«Ֆակտոր»-ի եթերում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած հանրաքվեի հռչակագիրի նախագծին, հիշեցրել է 2008-ին Նիկոլ Փաշինյանի՝ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցը. «Այս ավազակապետական համակարգի հիմքը դրվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո»,-հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

Հիմնվելով Փաշինյանի վերոնշյալ խոսքին, Լևոն Զուրաբյանը եթերի ընթացքում ասել է․ «Ո՞ր Նիկոլին մենք պետք է հավատանք, այն Նիկոլի՞ն, որն ասում է՝ այս ամեն ինչը սկսվել է 1995 թվականից, թե՞ այն Նիկոլին, որը նույնքան անկեղծ ու ազնիվ էներգիայով երկու անգամ պնդում է՝ 1999 թվականից...: Ստացվում է, որ Փաշինյանն իր շեշտադրումներով վնասում է քարոզարշավի սկզբունքայնությանը»:

Հարցին, թե Փաշինյանի հրապարակած հանրաքվեի հռչակագրի նախագիծը իրավական ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ, Զուրաբյանը պատասխանել է. «Վարչապետի հրապարակած հռչակագիրը ոչ մի իրավական կարգավիճակ չունեցող փաստաթուղթ է, դա ընդամենը ֆեյսբուքային ստատուս է, ոչ մի կարգավիճակ չունի։ Դա ժուլիկություն է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее