«Ռեստարտ» նախաձեռնության անդամները հավաքվել էին ԱԱԾ շենքի դիմաց՝ հայտարարելու նոր նախաձեռնության մասին. «Հեղափոխությունը չմտավ իրավապահ մարմիններ, Հայաստանում քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները շարունակում են պաշտպանել նախկին ռեժիմից մնացած կառույցները:

ԱԱԾ, Ոստիկանություն, Դատախազություն, դատարաններ առանց այս մարմինների արմատական փոփոխությունների, Հայաստանում հեղափոխությունը չի կարող ավարտված լինել»,- նշել է նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:
Մանրամասն՝ տեսանյութում, որը Դավիթ Պետրոսյանը վերնագրել է «Նոր Հայաստան առանց հին իրավապահ համակարգի»։
Տեսանյութը՝ Դավիթ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից


