▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որևէ բան անգիր չեմ սիրում հիշել. Արայիկ Հարությունյանը՝ Թումանյանի քառյակը թղթից կարդալու մասին

«Ես որևէ բան անգիր չեմ սիրում հիշել: Ինձ համար տարօրինակ է, որ այդ ամբողջ միջոցառման մեջ, բովանդակային առումով հրաշալի կազմակերպված, թերթից կարդալը որևէ խնդիր է առաջացրել: Կան մարդիկ, որոնք անգիր չեն սիրում ասել, կամ չեն հիշում»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ասաց,որ  տարօրինակ չի համարում, որ Դսեղում Թումանյանի 150-ամյակի տոնակատարության ժամանակ ինքը քառյակը ոչ թե անգիր է ասել, այլ կարդացել է:

 

 

 

Հարությունյանը նշեց, որ ինքն ունի ռուսական կրթություն. «Ինչո՞ւ եմ ես պայքարում ազգային դպրոցի և հայալեզու կրթության համար, որովհետև այդ թվում նաև իմ բացասական փորձառությունից եմ ասում, որ շատ վատ է դասավանդվել մեր դպրոցում հայոց լեզուն և հայ գրականությունը, դրա համար եմ հիմա հայալեզու դպրոցների համար պայքարում, որպեսզի անգիր ասելուց այլևս մեր աշխակերտները և ապագա քաղաքացիները խնդիր չունենան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее