▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որևէ ինտրիգների մեջ ԿԳՆ-ն չի ներքաշվելու և թույլ չի տալու նաև` ներքաշվեն աշակերտները. ԿԳՆ փոխնախարար

Որևէ ինտրիգների մեջ ԿԳՆ-ն չի ներքաշվելու և թույլ չի տալու նաև` ներքաշվեն աշակերտները. Երևանի Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցում տնօրենի հրաժարականը պահանջող ուսուց

իչներին դիմելով` ասաց ԿԳ փոխնախարար Լուսինե Առաքելյանը:

 

«Հասուն մարդիկ եք և պետք է ինքներդ լուծենք: Դպրոցում բարոյահոգեբանական մթնոլորտը խաթարված է ամբողջությամբ, և պետք է ընդունեք` տեսչական մարմնից տեղեկանքները եկել են, պատասխանները հասկանանք և որոշումներ կայացնենք բոլոր գործող անձանց նկատմամբ, այդ թվում նաև տնօրենի»,- ասաց փոխնախարարը:

Հիշեցնենք, որ Երևանի Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցում որոշ մանկավարժներ գործադուլ են հայտարարել: Նրանք պահանջում են դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյանի հրաժարականը: Մի խումբ ուսուցիչներ էլ որոշ ծնողների հետ միասին հանդես էին գալիս ի պաշտպանություն դպրոցի տնօրենի:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նա վստահեցրեց, որ որևէ կողմնակալ վերաբերմունք չի լինելու: «Մեր կողմնակալ վերաբերմունքն աշակերտներին է ուղղված: Որևէ մեկի անձնական շահը, որևէ մեկի քաղաքական սադրիչ շահերը, ձգձգումները, որ շուտով հավաստագիր է ստանալու և կփորձի տնօրեն դառնալ, կամ մեկը չի ուզում մյուսը ստանալ և այլն, եկեք, ամեն ինչ դնում ենք մի կողմ և բոլորով՝ հասուն մարդկանցով, հասկանում ենք՝ ոնց ենք հարցը լուծում: Հարցի լուծումը երեխաներին որևէ կերպ չներգրավումն է»,-ասաց նա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Փոխտնօրենը նշեց, որ պետք է լինի քաղաքակիրթ ուսումնասիրման գործընթաց, այլ ոչ թե այն, ինչ այսօր արել են: «Հասկանում եմ, որ ճարահատյալ եք արել, որ ձեր բողոքին ընթացք չեն տվել, որ այստեղ խանգարում են ձեզ, այդ ամենը հասկանալի է, բայց մենք եկել ենք փոխվստահության համար և մեկը մյուսին ժամանակ տալու համար, որպեսզի ուսումնասիրենք մանրամասն: Իրավապահների գործընթացների մեջ չենք կարող խառնվել, բայց կփորձենք հարցնել, թե քրեական գործն ինչ ընթացքի մեջ է, կարճել է, թե ոչ»,-ասաց նա:

Փոխնախարարը նույնը խնդրեց նաև տնօրեն Էլեոնորա Թումանյանից և խնդրեց զբաղվել դպրոցի վերանորոգման խնդիրներով: «Միառժամանակ զերծ մնացեք նկատողություններ տալուց, բացատրագիր գրել պահանջելուց և աշխատեք՝ դասապրոցեսը չխաթարվի»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее