Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանել է նաև այն հարցին՝ թե որ իրավիճակում Սերժ Սարգսյանը հրաժարական կտա.
«Որևէ իրավիճակում Սերժ Սարգսյանը հրաժարական չի տա: Հրաժարական պահանջելը սովորական ժողովրդավարական ձև է: Կան հրաժարական պահանջողներ, բայց այդ պահանջնողներից յուրաքանչյուրն ունի իր ստվերային կողմը՝ իբրև թե ընդդիմություն ենք, կարող են ավելին անել»,- ասել է Գալուստ Սահակյանը և հավելել.
«Դեռևս չեմ տեսել որևէ քաղաքական թիմ, որը կարող է անել ավելին, հատկապես, երբ այսօրվա ընդդիմության շարքերում նախկին իշխանության ներկայացուցիչներ են»: