▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որևէ խնդիր չունեմ, մանավանդ Նիկոլ Փաշինյանի հետ. Վիտալի Բալասանյան

Երեկ, նոյեմբերի 30-ին,  Արցախի «Արդարություն» կուսակցության արտահերթ համագումարում Վիտալի Բալասանյանն անդրադարձել է իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններին. «Իհարկե, կան տարակարծություններ, բայց ես որևէ անհատի հետ անձնական որևէ խնդիր չունեմ, մանավանդ Նիկոլ Փաշինյանի հետ:

Մենք իրար ճանաչում ենք մոտ 25 տարի: Ես դեմ եմ իր կուրսին, ես երևույթներին եմգնահատական տալիս: Մի քանի օր առաջ հարցազրույցներ եմ տվել, և դա շարունակելի է լինելու: Իմ գնահատականը հետևյալն է. երբ ժողովուրդը կվստահի ինձ, ես կառաջնորդվեմ այն օրենքներով, միջպետական պայմանագրերով, այն Սահմանադրությամբ, որը գործում է թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի տարածքում»,- ասել է Բալասանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее