▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որևէ զինծառայող որևէ լուրջ վնասվածք չի ստացել. Արծրուն Հովհաննիսյանը՝ Տավուշի ավտովթարի մասին

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ ներկայացնեմ, որ որևէ զինծառայող որևէ լուրջ վնասվածք չի ստացել: Շամշյանին էլ Բաքվից շնորհակալություն կհայտնեն. վթարի մանրամասների, զինծառայողների անձնական գրեթե ամբողջական տեղեկատվության համար»:

Հիշեցնենք, որ այսօր՝ժամը 03:30-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում Բաղանիս գյուղի մոտ տեղակայվածՀՀ ՊՆ զորամասի հարեւանությամբ ГАЗ66 մակնիշի ՊՆ 6710 Շ համարանիշի ավտոմեքենանկողաշրջվել է:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее