«Քննակվում է օրինագիծ, որը ՀՀ օրենսդրության համակարգային օրենքից մեկը պետք է լինի: ՀՀ պարտականությունն է` ապահովել լրիվ զբաղվածություն»,-Աժ-ում խոսելով Զբաղվածության օրենքի մասին` ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը` խորհուրդ տալով գոնե փոխել վերնագիրը` անվանելով Զբաղվածության մասին սոցիալական պաշտպանվածության մասին օրենք:
«Նախագծում վերացված է գործազրկության նպաստը: Սա Եվրոպական սոցիալական խարտիայի կոպտագույն սխալ է: Փաստ է, որ երկիրը պետք է ունենա սոցիալական ապահովման համակարգ և զարգացնի այն»,-ասաց պատգամավորը` նշելով.
«ՀՀ-ում գործազրկության մակարդակը 9 տոկոս է, իրականում` 20: Ամենն արվում է միայն միջազգային կառույցներից 5-եր ստանալու համա՞ր»,-հարցրեց Արծվիկ Մինասյանը` նախագիծն համարելով անբավարար:
Անի Կարապետյան