Asekose.am-ին հայտնի է դարձել, որ 1975 թվականին ծնված «օրենքով գող» Մերաբ Քալաշովին Նուբարաշենի ՔԿՀ-ից օրերս տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, որը գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքի առաջին և նկուղային հարկում:
Հիշեցնենք, որ նախկինում դատապարտված, քաղաքացիություն չունեցող Մերաբ Քալաշովը Ֆրանսիայի Հանրապետության իրավապահների կողմից 2015 թվականից հետախուզվում էր Ֆրանսիայի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով (խմբավորման համար հանցագործություն նախապատրաստելը, կազմակերպված խմբավորման կողմից գողացված իրերը թաքցնելը, փողերի լվացում):

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների կողմից Մերաբ Քալաշովը ձերբակալվել է 2018-ի նոյեմբերի 6-ին, Նուբարաշենում:
Հիշեցնենք նաև, որ ՔԿՀ-ներում տիրող ամենաթողության և այնտեղ արտոնյալ պայմաններում ապրող որոշ մարդկանց մասին վերջերս խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


